Թուրքական «Բեշիքթաշի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբի անդամները երեկ՝ մայիսի 13-ին, կորոնավիրուսի թեստեր են հանձնել: Այս մասին հայտնել է ակումբի բժիշկը՝ պաշտոնական կայքի հետ զրւյցում:
Թեստավորման արդյունքում ակումբում կորոնավիրուսով վարակման 8 դեպք է բացահայտվել: Հաղորդվում է, որ վարակակիրները, որոնց անունները չեն նշվում, համապատասխան բուժում են ստանում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 12-ին:
Երկրի առաջնությունը դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ 26-րդ տուրից հետո: Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Տրաբզոնսպորը»՝ իր ակտիվում ունենալով 53 միավոր, «Բեշիքթաշը» 5-րդ տեղում է՝ 44 միավորով: