«Բարսելոնան» ցանկանում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում գնել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին։
Diario Sport-ը տեղեկացնում է, որ տրանսֆերը կարող է իրականություն դառնալ, քանի որ Լաուտարոն ֆինանսական ճգնաժամի պատճառով հնարավոր է չկարողանա համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ։
Կատալոնական ակումբը չի պատրաստվում 60 միլիոն եվրոյից ավել վճարել արգենտինացու համար։ Միևնույն ժամանակ «կապտանռնագույնները» մտադիր են գործարքում երկու ֆուտբոլիստի ներառել։ «Ինտերը» ուզում է ավելին։
Ավելի վաղ «Ինտերի» նախկին հարձակվող Էրնան Կրեսպոն խորհուրդ էր տվել Լաուտարոյին մնալ ներկայիս ակումբում։