Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» օրվա ընթացքում արդեն երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել։
Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 4-1 հաշվով առավելության է հասել «Լոկոմոտիվ Երևանի» նկատմամբ։ «Արարատ-Արմենիայի» կազմում դուբլ են գրանցել Լուիս Օգանան և Նարեկ Ալավերդյանը։