«Նորվիչ Սիթին» բանակցություններ է վարել «Հանովերի» հարձակվող Սեբաստիան Սոտոյի հետ պայմանագրի շուրջ, հայտնում է Bild-ը:
19-ամյա ամերիկացու ներկայիս պայմանագիրը գերմանական ակումբի հետ լրանում է այս ամառ, և հարձակվողը տեղափոխվելու է անգլիական ակումբ՝ որպես ազատ գործակալ:
Նշվում է, որ անգլիական ակումբն այնուհետ ֆուտբոլիստին վարձակալությամբ ուղարկելու է մեկ այլ ակումբ, քանի որ Սոտոն դեռ աշխատանքային թույլտվություն չունի Մեծ Բրիտանիայում:
Ավելի վաղ «Նորվիչը» պաշտոնական կայքում հայտնել էր, որ ակումբի ղեկավարությունը որոշել է կրճատել աշխատակազմի մի մասը: