Երևանի «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան» այսօր՝ մայիսի 14-ին, ընկերական խաղ են անցկացրել «Նաիրի» մարզադաշտում: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:
«Արարատ-Արմենիայի» կազմում դուբլ է ձևակերպել Մայիլսոն Լիման, իսկ «Ալաշկերտի» կազմում խփած գոլերով աչքի են ընկել Ալեքսանդր Գլիշիչն ու Գուստավո Մարմենտինին, որն ավրեպ է իրացրել 11-մետրանոցը:
Նշենք՝ «Արարատ-Արմենիան» այսօր ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի՝ Ավանի ակադեմիայի մարզադաշտում մրցելով «Լոկոմոտիվի» հետ: Իսկ «Ալաշկերտը» մայիսի 18-ին ստուգողական խաղում կընդունի «Լոկոմոտիվին»: