Ըստ Daily Express-ի, «Նյուքասլը» ցանկանում է ձեռք բերելին «Սելթիկի» հարձակվողին: Ֆրանսիացի 22-ամյա Օդսոն Էդուարդը հայտնվել է «կաչաղակների» ուշադրության ոլորտում:
Անգլիական ակումբը ներկայումս ակտիվ է տրանսֆերային շուկայում, քանի որ մոտ ապագայում թիմը կունենա նոր հարուստ սեփականատեր Սաուդյան Արաբիայից:
Օրինակ, «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարիերան կարող է շարունակել Անգլիայում: Marca-ն հայտնում է, որ Բեյլի տրանսֆերը «Նյուքասլի» նոր սեփականատերերի գլխավոր նպատակներից մեկն է: Սակայն նշվում է, որ բանակցությունները դեռևս չեն սկսվել:
«Նյուքասլը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» ևս կիսապաշտպանի՝ Խամես Ռոդրիգեսի ծառայություններով։