Ֆրանսիական L’Equipe ամսագիրը հայտնել է, թե որքան գումար կարող է կորցնել Ֆրանսիայի բաց առաջնությունը, եթե այն անցկացվի առանց հանդիսականների։
Ամսագրի տեղեկություններով՝ Ռոլան Գարոսը առանց հանդիսականների անցկացվելու դեպքում կկորցնի 30 միլիոն եվրո։ Դրանցից 50 միլիոնը գալիս է տոմսերի վաճառքից, 70 միլիոնը՝ վիպ-օթյակում տոմսերի վաճառքից և հյուրերից ևս 10 միլիոնը՝ տարատեսակ ապրանքների վաճառքից։
Նման դեպքում հիմնական եկամուտը գալու է հեռուստատեսային իրավունքների վաճառքից, որը կազմում է մոտ 90 միլիոն եվրո։