Գերմանական «Բայերը» ցանկանում է իր կազմում տեսնել «Բարսելոնայի» երիտասարդական թիմի խաղացող Կոնրադ դե լա Ֆուենտեին, հաղորդում է Sport.es-ը:
Նշվում է, որ տրանսֆերի հավանական արժեքը կազմելու է 7 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ 18-ամյա ֆուտբոլիստն այս ամռանը կդառնա ազատ գործակալ,սակայն, «Բարսելոնան» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Ֆուենտեի հետ, քանի որ չի ցանկանում անվճար բաց թողնել երիտասարդ ֆուտբոլիստին:
Հավելենք, որ «Հերտան» նույնպես հետաքրքրված է տաղանդավոր ֆուտբոլիստով: