Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը հնարավոր է բաց թողնի Բունդեսլիգայի 26-րդ տուրի «Հերտայի» հետ հանդիպումը: Այս մասին հայտնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
Հայ ֆուտբոլիստը կոճի վնասվածք էր ստացել փետրվարին:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Ադամյանը դարձել է 5 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարից հետո թոփ-առաջնություններից առաջինը վերսկսվում է Բունդեսլիգան:
«Հոֆենհայմ»-«Հերտա» հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին: