Անգլիական «Նյուքասլի» պաշտպան Դենի Ռոուզը մեկնաբանել է երկրի արտաքին գործերի նախարարի այն տեսակետը, որ ֆուտբոլի վերադարձը կբարձրացնի բրիտանացիների ազգային ոգին, տեղեկացնում է Mirror-ը:
«Թքած ունեմ ազգային ոգու վրա: Ամբողջ երկիրը թաթախված է վարակի մեջ, իսկ նա ազգային ոգուց է խոսում:
Մարդկանց կյանքերը չի կարելի փոխարինել ֆուտբոլի հետ: Խաղալու մասին կխոսենք միայն այն ժամանակ, երբ կորոնավիրուսը կնահանջի »,- ասել է Ռոուզը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Բրիտանիայում անցել է 223.000-ը: