Վերջերս, շատ է խոսվում այն մասին, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է տեղափոխվել այլ ակումբ:
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, «Լացիոյի» ներկայացուցիչը կապվել է Ռակիտիչի գործակալի հետ: Հռոմեական ակումբը պատրաստ է խորվաթ խաղացողին 3-ամյա պայմանագիր առաջարկել, իսկ «Բարսելոնան» տրանսֆերի դիմաց պահանջում է 20 մլն ֆունտ:
Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ «Սևիլիա» կամ երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ: Տեղափոխությունը կլինի այն դեպքում, եթե «Բարսելոնան» ավելի նվազ գումար պահանջի տրանսֆերի դիմաց: