«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է «Վերջին պարը» ֆիլմից ունեցած տպավորությունների մասին. այն նվիրված է «Չիկագո Բուլզի»՝ 1997/98 մրցաշրջանի NBA-ում չեմպիոնությանն ու թիմի առաջատար Մայքլ Ջորդանին.
«Հաճելի է դիտել «Վերջին պարը» ֆիլմը: Հիմա դուք տեսնում եք, թե ինչ է նշանակում խաղալ հաղթողի հետ: Դա քեզ դուր գալիս է, թե ոչ: Եթե ոչ, մի խաղացեք»,- գրել է Իբրահիմովիչը Թվիթերի իր էջում:
Իբրահիմովիչը «Միլան» է տեղափոխվել 2020 թվականի հունվարին՝ «Լոս-Անջելես Գելաքսիից»: Ընթացիկ մրցաշրջանում 38-ամյա հարձակվողն Իտալիայի առաջնության 8 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիսիտի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականի ամառը: