ՊՍԺ-ի կիսապաշտպան Անդեր Էրերան բարձր է գնահատել թիմի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավորությունները.
«Մարզումներին, երբեմն, այնպիսի տպավորություն է, որ Կիլիանը մարզվում է երեխաների հետ. նրա վազքը, շարժուձևը, անցումներն աներևակայելի են:
Թվում է, թե մենք 12-ամյա երեխաներ ենք, իսկ նա՝ Ուսեին Բոլթը: Երբ նա հայտնվում է դարպասի դիմաց, նա ունակ է կանգնել, պահպանել սառնասրտությունն ու շատ գոլեր խփել:
Նա ունի արագության, ուժի ու հանգստության բալանս՝ շատ գոլեր խփելու համար: 2025 թ-ին նա կարող է «Ոսկե գնդակի» տիրակալ դառնալ»,-ասել է Էրերան: