«Էսպանյոլը» անհանգստանում է իր խաղացողների առողջության համար:
Թիմի ֆիզպատրաստության մարզիչ Ժաումե Բարտրեսը գտնում է, որ առնվազն 6 շաբաթ անհրաժեշտ է, որպեսզի ֆուտբոլիստները լիովին վերականգնվեն ու պատրաստ լինեն Լա Լիգայի մեկնարկին: Եթե հավաքի շրջանը կարճ լինի, ապա վնասվածք ստանալու հավանականությունը կմեծանա.
«Եթե այս շրջանը համեմատենք մինչմրցաշրջանային հավաքի հետ, ապա կնկատենք տարբերությունը: Այն պարագայում հավաքը տևում է 6 շաբաթ, որը պարունակում է նաև ընկերական խաղեր, որի ընթացքում խաղացողները խաղում են 30, 45 կամ 60 րոպե: Այս դեպքում ֆուտբոլիստները պետք է խաղան շաբաթը 2 խաղ: Ամերիկյան ֆուտբոլում նման նախադեպ կա. ռիսկերը մեծ են»,-ասել է Բարտրեսը: