«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայա Գիգզը, որն այժմ գլխավորում է Ուելսի հավաքականը, պատմել է Դևիդ Բեքհեմի՝ սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ ունեցած կոնֆլիկտի և արդյունքում ֆուտբոլիստի՝ «Ռեալ» տեղափոխության մասին.
«Կարծում եմ՝ մեծ հաշվով Բեքհեմի՝ «Ռեալ» տեղափոխությունը կապված է ֆուտբոլային պատճառների հետ: Ակումբն արեց դա, որպեսզի մեկ այլ խաղացողի ձեռք բերի, ու նաև այն պատճառով, որ Բեքհեմն այլևս չուներ իր նախկին ազդեցությունը: Կամ էլ գուե, պարզապես եկել էր ժամանակը: Բեքհեմը երբեմն անցնում էր չափերը, մշտապես վիճում էր: Երկու կողմերի համար էլ եկավ ժամանակը բաժանվելու: Նման բան այլ խաղացոների հետ էլ է պատահել»,- Գիգզի խոսքերն է փոխանցում beIN Sports-ը:
Բեքհեմը 1993-ից 2003 թվականներին է հանդես եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական թիմի կազմում: 2003 թվականի ամռանը կիսապաշտպանը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»: