Կատալոնական «Բարսելոնան» դեմ չէ վաճառել թիմի եզրային պաշտպան Նելսոն Սեմեդուին, տեղեկացնում է Sport.es-ը:
Կատալոնական ակումբը 50 միլիոն եվրո է պահանջում իր պաշտպանի համար:
Նշվում է, որ Սեմեդուն չի կարողացել բարձրացնել իր խաղամակարդակը և հարմարվել ակումբի դավանած ֆուտբոլին:
Հիշեցնենք, որ պորտուգալացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ գործում է մինչև 2022 թվականը:
Լա Լիգայի այս մրցաշրջանում Սեմեդուն մասնակցել է 21 հանդիպման ու դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: