Հայաստանի հավաքականի և ռուսական «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խոսել է իր թիմակից Ալեքսանդր Կոկորինի մասին, տեղեկացնում է Российская газета-ն:
«Զարմանալի է, որ երկար դադարից հետո Սաշան նման ֆուտբոլ է ցուցադրում: Նա նման է քաղցած առյուծի կամ վագրի, ով ցանկանում է ապացուցել ՝ ես դեռ կարող եմ:
Վստահ եմ ՝ նա կփայլի «Ռոմայում», ինչպես նաև եվրոպական ցանկացած թիմում:
Մխիթարյանի հետ չենք խոսել այս թեմայի մասին, բայց գիտեմ, որ Հենրիխը հետևում է բոլոր առաջնություններին և գիտի Կոկորինի մասին»,- ասել է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ «Ռոման» հետաքրքրված է Կոկորինի ծառայություններով: