The Times-ը հայտնում է, որ ՈւԵՖԱ-ն պատրաստվում է չեղարկել կամ փոփոխել եվրագավաթների որակավորման փուլերի անցկացումը հաջորդ մրցաշրջանի համար:
Կազմակերպությունը քննարկում է մի տարբերակ, որում Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի որակավորման փուլի զույգերի հաղթողները որոշվելու են չեզոք տարածքում՝ մեկ խաղի արդյունքներով, և ոչ թե երկու հանդիպումների արդյունքում, ինչպես մինչ այժմ է խաղարկվում:
Մեկ այլ տարբերակն այն է, որ ՉԼ-ի 6 ուղեգրերը կխաղարկեն ամենաբարձր վարկանիշ ունեցող առաջնությունների 12 չեմպիոնները, որոնք հնարավորություն չեն ստանում ուղիղ Չեմպիոնների լիգայի խմբային փուլին մասնակցելու: Մյուս թիմերը, որոնք չեն կարող մրցակցել մրցաշարի խմբային փուլ դուրս գալու համար՝ կստանան դրամական փոխհատուցում:
Եվրագավաթների ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մայիսի 27-ին՝ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում: