«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը խոստովանել է, որ մտածել է մեկ տարով դադար վերցնելու մասին։
«Ընդհանրապես ես լուռ մարդ եմ։ Ես սիրում եմ ժամանակ անցկացնել ինքս ինձ հետ։ Կարծում եմ՝ դա կարևոր է բոլորիս համար։ Վերջին հինգ տարիների ընթացքում մտածել եմ մեկ տարով դադար վերցնելու մասին։ Դա լավ կլիներ մարմնի ու մտքի համար։
Բայց հեռանալ չի կարելի։ Ես կարծում եմ՝ դա օգուտ չէ նման մակարդակի վրա գտնվող մարզիկին։ Տեխնոլոգիաները այնքան արագ են զարգանում, որ պետք է հետևես բոլիդներին։ Հիմա մենք ունենք հնարավորություն դադար տալու, ու ես վայելում եմ այն։ Ես ինձ թարմ ու առողջ եմ զգում, ինչպես երբևէ»,-Հեմիլթոնի խոսքն է մեջբերում motorsport.com-ը։
Լյուիս Հեմիլթոնը Ֆորմուլա-1-ի Աշխարհի վեցակի չեմպիոն է։