«Ռեալի» նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տրանսֆերի մասին։
««Ռեալին» պետք են Մբապեի նման ֆուտբոլիստներ։ Նա երիտասարդ խաղացող է, որը կարող է Կրիշտիանուի հետքերով գնալ։
Շատ հավանական է, որ «Ռեալը» կուզի ստանալ նրան։ Բայց չարժե մոռանալ, որ ՊՍԺ-ի սեփականատերերը փողի կարիք չունեն, նրանք ամբիցիոզ են ու ուզում են հաղթել Չեմպիոնների լիգան։ Կարծում եմ՝ դժվար կլինի իրականացնել այս տրանսֆերը, շատ դժվար։
ՊՍԺ-ի նախագահն ուզում է հաղթել, ես նրան լավ գիտեմ։ Փարիզցիները մինչև վերջ կպայքարեն, որ պահեն Մբապեին»,- Կանավարոյի խոսքերն է փոխանցում AS-ը։