2019/20 մրցաշրջանի եվրագավաթային խաղերը կարող են ավարտին հասցվել օգոստոսի 2-ից 29-ը, հայտնում է Mirror-ը:
Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի խաղերը կարող են անցկացվել օգոստոսի 2-ից 7-ը, քառորդ եզրափակչինը՝ օգոստոսի 13-ից 16-ը, կիսաեզրափակիչներինը՝ օգոստոսի 20-ից 23-ը:
Եվրոպա լիգայի եզրափակիչը նախատեսվում է անցկացվել օգոստոսի 27-ին, Չեմպիոնների լիգայինը՝ օգոստոսի 29-ը:
Ավելի վաղ, ֆրանսիական «Լիոնի» մամուլի քարտուղարությունը հերքել էր այն տեղեկությունը, որ ակումբը օգոստոսի 7-ին կանցկացնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղը Թուրինի «Յուվենտուսի» հետ:
Արդեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ են դուրս եկել ՊՍԺ-ը, «Աթլետիկոն», «ՌԲ Լայպցիգը» և «Ատալանտան»: