Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալան խոստովանել է, որ իրեն դուր է գալիս «Միլանի» և «Ինտերի» համար նոր մարզադաշտ կառուցելու նախագիծը:
Նոր մարզադաշտի կառուցումը նախատեսվում է մինչև 2024 թվականը։
Նախագիծը նախատեսում է նոր մարզադաշտ, ինչպես նաև զվարճանքի կենտրոն, ներառյալ մարզադահլիճ, սահադաշտով զբոսայգի, ֆուտբոլի խաղադաշտ և սպորտային թանգարան: Սպորտային ծառայությունների մեծ մասը անվճար հասանելի կլինի Միլանի և հարևան արվարձանների բնակիչներին:
Հաղորդվում է նաև, որ կանաչ գոտին գրեթե կրկնապատկվելու է`մինչև 106 հազար քառակուսի մետր: Ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 1 միլիարդ եվրո:
🏟️ | STADIO
— Inter (@Inter) May 7, 2020
Inter e Milan hanno presentato i progetti per la rifunzionalizzazione dell’attuale stadio “Giuseppe Meazza” e la creazione di un nuovo Distretto per lo Sport e il Tempo Libero a San Siro
👉 https://t.co/w6R099XwpD#FCIM @NuovoStadioMI pic.twitter.com/FkM9ZbktrK