«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է Ջորջո Կյելինիի՝ Մարիո Բալոտելիի ու Ֆելիպե Մելոյի հասցեին հնչեցրած խոսքերը։
«Բյանկոներիների» պաշտպանը կտրուկ էր արտահայտվել Իտալիայի հավաքականի ու թիմի խաղընկերների հասցեին՝ իր ինքնակենսագրականի լույս ընծայվելու ֆոնին։
«Երբ Անգլիայում էի, ինձ շատ էին խնդրում գիրք գրել։ Նշանակալի փողեր էին առաջարկում, բայց ես միշտ մերժում էի։
Որոշ բաներ կարդալ չեմ սիրում։ Իմ կարծիքով՝ ֆուտբոլ խաղում են, ոչ թե պատմում են դրա մասին»,- Կապելոյի խոսքերն է փոխանցում լրագրող Ալֆրեդո Պեդուլիի կայքը։