«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան ցանկանում է սկսել մարզչական կարիերա և պատրաստ է ստանձնել ցանկացած պաշտոն:
«Ես ուզում եմ մարզել այնտեղ, որտեղ պետք է: Կյանքում, առհասարակ, ես իմ առջև որևէ նպատակ չեմ դնում: Եթե մենք դրանց չենք հասնում, մենք հիասթափվում ենք, ուստի ես նպատալներ չունեմ:
Ես չգիտեմ, թե որ թիմն եմ ուզում մարզել: Որոշ խաղացողներ կարծում են, որ քանի որ նրանք մեծ կարիերա ունեին, նրանք կլինեն բարձր մակարդակի մարզիչներ: Բայց ոչ, մենք սկսում ենք զրոյից», — ասել է Էվրան «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական podcast-ում:
2006 թվականից մինչև 2014 թվականը Էվրան խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, 5 անգամ ակումբի հետ Անգլիայի չեմպիոն դարձել և 2008-ին նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: