Ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը աջակցել է ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնին UFC 249 մրցաշարում Ջասթին Գեյջիին պարտվելուց հետո:
«Ինչ էլ որ լինի, դա արդեն անցյալում է: Թոնի, գլուխդ բարձր։ Հուսով եմ, որ ամեն ինչ կարգին է քո և քո ընտանիքի հետ: Երբ քո որդին մեծանա, նա հպարտ կլինի քեզանով», — twitter-ում գրառում է կատարել Հաբիբը:
Հիշեցնենք, որ UFC-249 մրցաշարի գլխավոր մենամարտում մրցեցին Թոնի Ֆերգյուսոնն ու Ջասթին Գեյջին: Խաղասեղանին դրված է թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մենամարտը ձգվեց 5 ռաունդ: Սկզբում առավելությունը Ֆերգյուսոնի կողմն էր, սակայն հետզհետե Գեյջին հավասարեցրեց մենամարտը, իսկ 5-րդ ռաունդում՝ մենամարտի ավարտից 30 վայրկյան առաջ, մրցավարը ստիպված էր կանգնեցնել մենամարտը, քանի որ Ֆերգյուսոնը գտնվում էր ծանր իրավիճակում:
Հայտնի է դարձել նաև, որ Ֆերգյուսոնը մարտից հետո տեղափոխվել է հիվանդանոց։