Թեթև քաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեյջին պատմել է, թե ինչն է առանձնացրել Տոնի Ֆերգյուսոնին իր նախորդ մրցակիցներից: Ջասթինը նշել է մրցակցի բարձր մարտական ոգին.
«Ի՞նչն էր առանձնացնում Ֆերգյուսոնին իմ նախորդ մրցակիցներից. կարծում եմ՝ մյուսները նրա փոխարեն վաղուց քնած կլինեին: Եթե նույնիսկ նրանք չընկնեին, ապա պարզապես կհրաժարվեին շարունակել մենամարտը: Բայց ես դա նրա աչքերում չտեսա. նրա հայացքն ասում էր, որ նա չի հանձնվում:
Մարտիկը կարող է դեմքից հասկանալ, այն երբեք չի ստում: Ֆերգյուսոնի դեպքում բոլորովին այլ էմոցիաներ էին: Նրա հետ ամեն ինչ վերջացած չէր»,- ասել է Գեյջին MMA Fighting-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք՝ Ջասթին Գեյջին Տոնի Ֆերգյուսոնին 5-րդ ռաունդում հաղթել է տեխնիկական նոկաուտով և նվաճել է ժամանակավոր տիտղոսի գոտին: