Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) շարունակում է դիտարկել 2019/20 մրցաշրջանի վերսկսման ապահով եղանակները, որը ընդհատվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ըստ The Ringer-ի, տարբերակներից մեկը նախատեսում է վերսկսել առաջնությունը անմիջապես փլեյ-օֆֆի փուլից:
Այս որոշմանը աջակցում է նաև այն փաստը, որ մի շարք ակումբների ղեկավարներ կարծում են, որ լիգան չի ունենա բավարար ժամանակ և ռեսուրսներ բոլոր 30 ակումբները մեկ վայրում հավաքելու և կանոնավոր սեզոնային խաղեր անցկացնելու համար:
NBA-ի մրցաշրջանը դադարեցվեց մարտի 12-ին ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 8-ից այն քաղաքներում, որտեղ մեղմացվել է ինքնամեկուսացման ռեժիմը, հնարավոր կլինի իրականացնել մարզումներ սահմանափակումներով: Չորս հոգուց ավելի մարդ չի կարողանա մասնակցել մարզումներին, իսկ մարզման ընթացքում նրանք ստիպված կլինեն պաշտպանիչ դիմակներ կրել:
Գլխավոր մարզիչները և օգնականները չեն կարողանա մարզումներին հաճախել: Թիմային մարզումները դեռ արգելված են: