«Բարսելոնայի» նախկին հարձակվող Խրիստո Ստոյիչկովը խոսել է Խոսեպ Գվարդիոլայի՝ կատալոնական ակումբի ղեկին աշխատանքի մասին.
«Այդ պահին «Բարսելոնան» արդեն պատրաստի թիմ էր: Պեպի աշխատանքը հեշտ էր, քանի որ նա հիանալի գիտեր երիտասարդական թիմի կառուցվածքը: Ֆրանկ Ռեյկարդը ստեղծել էր թիմը, որը գլխավորեց Պեպը: Մեսսին և մյուս ֆուտբոլիստներն արդեն նորամուտը նշել էին թիմում Ռայկարդի շնորհիվ: Ակումբը կարող էր հաջողության հասնել նաև առանց Գվարդիոլայի:
Թիմում կային Անրին, Դեկուն, Ռոնալդինյոն, Մարկեսը, Պույոլը և Վալդեսը: Նրանցից շատերը ստիպված եղան հեռանալ, բայց թիմ եկան Ինյեստան և Պեդրոն, իսկ Մեսսին ավելի շատ խաղաժամանակ ստացավ: Այդպես ստեղծվեց թիմը»,- Ստոյիչկովի խոսքերն է փոխանցում Mirror-ը:
Գվարդիոլան 2008-ից 2012 թվականներին է գլխավորել «Բարսելոնան»: Նրա գլխավորությամբ կատալոնական ակումբը 14 տիտղոս է նվաճել: