«Պորտուի» հարձակվող Վինան Աբուբակարը կարող է կարիերան շարունակել Անգլիայում:
Tribalfootball-ը հայտնում է, որ «Վեսթ Հեմը» հետաքրքրված է 28-ամյա հարձակվողի ծառայություններով: Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո:
Ավելի վաղ, ըստ The Independent-ի, անգլիական «Վեսթ Հեմը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Հեկտոր Էրերայի տրանսֆերը:
Լոնդոնյան ակումբը 30-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը ցանկանում էր ձեռք բերել դեռ ձմռանը, սակայն մեքսիկացին որոշեց մնալ Մադրիդում: