«Այաքսի» կիսապաշտպան Դոնի Վան դե Բեկը շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունների շրջանակում:
Ինչպես տեղեկացնում է Тhe Express-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» նիդերլանդական ակումբի կիսապաշտպանին համարում է ամռային տրանսֆերային հիմնական թիրախը:
Նշվում է, որ «Այաքսը» ցանկանում է 70 միլիոն եվրո ստանալ իր խաղացողի համար: Նիդերլանդացուն հավակնում են նաև «Ռեալը», «Բարսելոնան» և «Տոտենհեմը»:
Էրեդիվիզիի այս առաջնությունում Վան դե Բեկը անցկացրել է 23 հանդիպում՝ աչքի ընկնելով 8 գոլով: