«Նապոլին» լրջորեն հետաքրքրված է «Զենիթի» հարձակվող Սարդար Ազմունի տրանսֆերով: Ակումբի սպորտային տնօրեն Կրիստիանո Ջունտոլին Ազմունին դիտարկում է որպես Մերտենսին փոխարինող:
La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ, իրանցին համաձայն է Ա սերիայում խաղալու մտքի հետ:
Հաղորդվում է, որ Ջունտոլին կանցնի վերջնական գործողությունների, երբ Մերտենսի ճակատագիրը որոշվի: «Նապոլին» Ազմունի տրանսֆերը գնահատում է 15 մլն եվրո: Կարող են ներառվել նաև բոնուսներ: Հաղորդվում է նաև, որ բանակցությունների առաջին քայլերը կատարվել են:
ՌՊԼ-ի այս մրցաշրջանում Ազմունն անցկացրած 21 խաղում դարձել է 10 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ: