«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն կարող է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ: Այս մասին հայտնում է Football Insider-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, մերսիսայդցիները պատրաստվում են բարելավել սենեգալացու աշխատավարձի չափը: Մանեի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը:
Ավելի վաղ խոսակցություններ կային այն մասին, որ Մանեն հնարավոր է տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: