«Կանվոնի» հարձակվող Չո Ժե Վանը Հարավային Կորեայի առաջնության առաջին տուրի՝ «Սեուլի» հետ խաղում հաղթական գոլի հեղինակ է դարձել (3-1): Հանդիպումը կայացել է Չխունչխոնում:
Հյուրերը 36-րդ րոպեին են առաջ անցել հաշվի մեջ՝ Պակ Տոն Չինի խփած գոլի շնորհիվ: Երկրորդ կեսի մեկնարկում տանտերերը վերականգնել են հաշվի հավասարակշռությունը. աչքի է ընկել Կիմ Ջի Խյոնը: Վճռորոշ գոլը 85-րդ րոպեին խփել է Չո Ջե Վանը՝ կրունկով կատարած ֆանտաստիկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը:
Մեկ րոպե անց հաղթանակը ամրապնդեց Կիմ Սոն Դեն:
🎥 HIGHLIGHT | @gwfc2008 2-1 @FCSEOUL
— K League (@kleague) May 10, 2020
🤯 Cho Jae-wan with an outstanding goal to give Gangwon the lead!#KLeague | #K리그 | #GANvSEO pic.twitter.com/YHztTQXtiW