Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը մոտ 3 ամիս բաց կթողնի աջ ոտքի կոտրվածքի պատճառով: Այս մասին հայտնում է Onda Cero-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Մադրիդի իր տանն անցկացրած մարզման ժամանակ:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Լուկան անտեսել էր 2-շաբաթյա կարանտինի անհրաժեշտությունն ու վերադարձել էր Սերբիա՝ իր հղի ընկերուհու մոտ:
Դրանից հետո տեղեկություն տարածվեց այն մասին, որ «Ռեալը» ցանկանում է բաժանվել նրանից:
Յովիչը «Ռեալ» է տեղափոխվել Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» 2019 թվականի ամառը: Տրանսֆերի արժեքը կազմել է 60 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել ակումբային մակարդակում անցկացրած 24 խաղում: