Լա Լիգայի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ առաջնությունում հանդես եկող 5 ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Բուժզննում անցել են Լա Լիգայի և Սեգունդայի բոլոր ֆուտբոլիստներն ու մարզիչները:
Նշվում է, որ վարակակիր ֆուտբոլիստները կմնան մեկուսացման մեջ և ապաքինվելուց հետո միայն, կվերադառնան ընդհանուր խմբի հետ մարզումներին:
Իսպանական մամուլը նշում է, որ այդ հինգից ՝ երեքը, «Բետիսի» ֆուտբոլիստներ են:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Իսպանիայում անցել է 173.000-ի: