Այս մրցաշրջանի ավարտից հետո «Լացիոն» կարող է վաճառել կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին:
«Արծիվները» պատրաստ են խաղացողից բաժանվել, եթե նրա համար առաջարկեն 80 միլիոն ֆունտ: Անգլիական երեք ակումբներ հետաքրքրված են կիսապաշտպանի տեղափոխությամբ՝ «Տոտենհեմը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը», գրում է աղբյուրը՝ հղում անելով Daily Mail-ին:
Իր հերթին «Լացիոյի» հարձակվող Խոակին Կորեան կարող է տեղափոխվել Անգլիա, գրում է Il Messaggero- ն: «Լիվերպուլը» հետաքրքրություն է ցուցաբերում 25-ամյա արգենտինացու նկատմամբ: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Ա Սերիայում անցկացրել է 22 հանդիպում՝ իր հաշվին գրանցելով 7 գոլ և 1 գոլային փոխանցում: