Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը ընտրություն է կատարել Լեո Մեսսիի ու արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի միջև.
«Մեսսիի և Մարադոնայի շուրջ միշտ բանավեճ կա, բայց սա անարդար քննարկում է, քանի որ նրանք ֆուտբոլ խաղացել են տարբեր ժամանակներում: Այն ժամանակ թիմերում առաջատարները շատ կարևոր էին: Մարադոնան ուներ ամեն ինչ. նա ուներ ուժ, ունակություններ, նա ղեկավարն էր: Ես տեսել եմ նրա անհավանական ֆուտբոլը: Թող Մեսսիի երկրպագուները չբարկանան, բայց ես կարծում եմ, որ այժմ ֆուտբոլն այլ է: Մարադոնան իմ տեսած լավագույն խաղացողն է»,-ասել է Ֆերնանդեսը:
Արգենտինայի հավաքականի կազմում Մարադոնան անցկացրած 91 խաղում դարձել է 34 գոլի հեղինակ: