Ուրբաթ օրը NBA-ի հանձնակատար Ադամ Սիլվերը հեռավար հանդիպում անցկացրեց լիգայի խաղացողների հետ: Մասնավորապես, Սիլվերը նախազգուշացրեց, որ լիգան քննարկում է հաջորդ մրցաշրջանը առանց հանդիսատեսի անցկացման հնարավորությունը, եթե կորոնավիրուսի համար պատվաստանյութը պատրաստ չլինի։ Այս մասին Twitter-ում հայտարարել է ինսայդեր Ադրիան Վոյնարարովսկին:
Հանդիսատեսների պակասի պատճառով NBA-ն կարող է կորցնել իր եկամտի մինչև 40 տոկոսը: Այնուամենայնիվ, լիգան այլընտրանքներ է փնտրում, թե ինչպես հեռուստատեսությամբ հանդիպումները հանդիսատեսին հասանելի լինի:
NBA-ի մրցաշրջանը դադարեցվեց մարտի 12-ին բասկետբոլիստ Ռուդի Գոբերի մոտ կորոնավիրուսը հայտնաբերելուց հետո: Մայիսի 8-ից այն քաղաքներում, որտեղ ինքնամեկուսացման ռեժիմը մեղմացվել է, թույլատրվում է մարզումներ իրականացնել՝ որոշակի սահմանափակումներով: