Թենիսի պրոֆեսիոնալների միությունն ու Կանանց թենիսային միությունը հնարավոր է նոր որոշում կայացնեն մրցաշրջանի դադարի երկարաձգման վերաբերյալ։
Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշևը նշել է, որ գալիք շաբաթվա ընթացքում կայանալիք խորհրդակցության ընթացքում քննարկվելու է դադարի հնարավոր երկարաձգման հարցը և ֆինանսական վնասների հարցը։
Ներկա պահին ATP-ի, WTA-ի և ITF-ի մրցաշարերը դադարեցված են մինչև հուլիսի 14-ը։ Չեղարկվել է Ուիմբլդոնը, Ռոլան Գարոսը տեղափոխվել է սեպտեմբերի վերջ, US Open-ի անցկացման կամ էլ հետաձգման վերաբերյալ որոշում է կայացվելու մինչև հունիսի վերջ։