Մյունխենի «Բավարիայի» կազմում վարձակալական հիմունքներով հանդես եկող Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան անդրադարձել է «Սևիլիայի» նկատմամբ հետաքրքրությանը։
««Սևիլիան» հրաշալի ակումբ է։ Ամեն անգամ, երբ ես լսում եմ նրանց հիմնը, մարմինս փշաքաղվում է։
Բայց հիմա ես կենտրոնացած եմ «Բավարիայի» վրա և ուշադրություն չեմ դարձնում շշուկներին»,-իսպանացի պաշտպանի խոսքն է մեջբերում Marca-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անդալուսիական ակումբի սպորտային տնօրեն Մոնչին անձամբ է հետաքրքրված Օդրիոսոլայի ծառայություններով և ցանկանում է տեսնել նրան «Սևիլիայում»։