«Ռոմայի» պաշտպան Քրիս Սմոլինգը կարող է մնալ Իտալիայում, բայց այլ ակումբում, հայտնում է LaRoma24.it-ը:
Եթե հռոմեացիները չկարողանան համաձայնության գալ ՄՅՈւ-ի հետ` ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը ձեռք բերելու վերաբերյալ, ապա Սմոլինգի ծառայությունները առաջարկվելու են «Ինտերին» և «Յուվենտուսին»։ Հավանական գործարքը կարող է արժենալ 18 միլիոն եվրո:
Իր հերթին, «Ռոման» քննարկում է պաշտպանությունն ուժեղացնելու մի քանի տարբերակ: Ըստ Corriere dello Sport-ի, հռոմեացիները կարող են ձեռք բերել Դեյան Լովրենին («Լիվերպուլ») կամ Ժան-Կլոդ Տոդիբոյին («Բարսելոնա»), եթե Քրիս Սմոլինգը հեռանա թիմից: