Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում շարունակում են ընդհատված մնալ տարբեր երկրների ներքին առաջնությունները: Այս օրերին ֆուտբոլային առաջնություն է ընթանում մի քանի երկրում:
Այսօր մեկնարկեց նաև Ֆարերյան կղզիների Պրեմյեր լիգայի առաջնությունը։
Այսպիսով, ֆուտբոլային առաջնություններից այս օրերին աշխարհում ընթացքի մեջ է նաև Բելառուսի, Նիկարագուայի, Թուրքմենստանի, Թայվանի և Հարավային Կորեայի բարձրագույն լիգաները: