«Յուվենտուսի» ավագ Ջեորջիո Կյելինին խոսել է «Ինտերի» հանդեպ իր ատելության մասին:
«Կարծում եմ ՝ մարդիկ հասկանում են, թե ինչ նկատի ունեմ, և չեմ ուզում սխալ մեկնաբանվել: Ես ատում եմ «Ինտերը» մարզական սկզբունքով, ինչպես Մայքլ Ջորդանը ատում է «Դեթրոյթ Պիստոնսը»:
Ես պարզապես չեմ կարող սիրել միլանյան ակումբին, բայց 99.9% դեպքերում, երբ դաշտի սահմաններից դուրս հանդիպում եմ «Ինտերի» խաղացողներին, մենք իրար կտոր-կտոր չենք անում, այլ պարզապես ծիծաղում ենք:
Սպորտային ատելությունն այն է, ինչը ձեզ դրդում է մրցակցին պարտության մատնելու համար, և եթե դրան ճիշտ իմաստ եք տալիս, դա սպորտի շատ կարևոր բաղադրիչ է»,- մեջբերում է Կյելինիին Football-italia-ն: