«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլան հայտնել է, թե երբ է կայանալու Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Յուվենթուսի» հետ պատասխան հանդիպումը։
RTL Foot-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբի նախագահն ասել է, որ պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 7-ին։ Հանդիպումը կայանալու է Թուրինում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգան դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։
Ֆրանսիայի առաջնությունը վաղաժամ դադարեցվել է, մինչդեռ Ա սերիան նախատեսվում է վերսկսվել։