Ֆրանսիական Լիգա 1-ի թվիթերյան էջը հայտնում է, որ Դիդյե Դրոգբան ճանաչվել է վերջին 20 տարվա ընթացքում Ֆրանսիայի առաջնության լավագույն հարձակվողը:
Երկրպագուների եզրափակիչ քվեարկության արդյունքում «Լե Մանի», «Գենգամի» ու «Մարսելի» նախկին խաղացողն առաջ է անցել ՊՍԺ-ի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչից:
Լավագույնի կոչմանը հավակնել են նաև Ֆերնանդո Մորենտեսը, Կարիմ Բենզեման, Մարիո Բալոտելին, Ալեքսանդր Լակազետը, Կիլիան Մբապեն և Էդինսոն Կավանին և այլոք: