Երեք ֆուտբոլիստներ կմասնակցեն ֆորմուլա-1-ի վիրտուալ Իսպանիայի Գրան պրիին, հայտնում է Sky Sports-ը:
Հինգերորդ F1 Esports Virtual Grand Prix-ը տեղի կունենա մայիսի 10-ին: Վիրտուալ մրցավազքում կմասնակցեն Ֆորմուլա 1-ի արշավորդներ Չարլզ Լեկլերը, Ալեքս Ալբոն, Լանդո Նորիսը, Անտոնիո Ջովինազին, Ջորջ Ռասելը և Նիկոլաս Լաթիֆին:
Մասնակիցների ցանկում են նաև «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն (նա կդառնա Ալբոնի գործընկերը), «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան ( «Ալֆա Ռոմեո») և «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոն («Հաաս»)
Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանը հետաձգվել է՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: