Ֆուտբոլային միությունների միջազգային խորհուրդը (IFAB) հավանություն է տվել ՖԻՖԱ-ի՝ մինչև 2020 թվականի ավարտ խաղերի ժամանակ 5 փոխարինում անելու առաջարկին։ Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի կայքը։
Մինչ այս ողջ խաղի ընթացքում մեկ թիմը միայն 3 անգամ իրավունք ուներ ընդհատել խաղը փոխարինում անելու համար։