Մադրիդի «Ռեալը» երեկ վերադարձավ Վալդեբեբաս։ Ակումբի բոլոր ֆուտբոլիստները, մարզչական շտաբն ու աշխատակազմը կորոնավիրուսի թեստեր էին հանձնել։
ESPN-ի փոխանցմամբ՝ բոլորի թեստերի պատասխանները բացասական են եղել։ «Բլանկոսների» պաշտոնական կայքն էլ հաղորդում է, որ թիմը մայիսի 11-ից վերսկսում է մարզումները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա լիգան նախատեսվում է վերսկսվել հունիսի 20-ին։
Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 260 117 դեպք, մահացել է 26 299 մարդ։