«Ռեալը» այլևս չի նախատեսում գնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային: Ըստ Marca-ի, եթե անցած ամառ մադրիդցիները բանակցություններ էին վարում 27-ամյա ֆրանսիացու գործակալ Մինո Ռայոլայի հետ, ապա այժմ նրանք այլ նպատակներ ունեն:
Աղբյուրի համաձայն, «Ռեալի» ուշադրությունը կենտրոնացած է «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի և «Չելսիից» Նգոլո Կանտեի տրանսֆերները ձեռք բերելու վրա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» պատրաստ է Պոգբայի համար առաջարկել 78,8 միլիոն եվրո:
2019/20 մրցաշրջանում, որը դադարեցվել էր կորոնավիրուսի պատճառով, Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 8 հանդիպման և կատարել 2 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը լրանում է 2021 թվականի ամռանը: