Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պիանիչը համաձայնությունն է տվել կարիերան «Բարսելոնայում» շարունակելու տարբերակին: Այս մասին հայտնում է Marca-ն:
Հաղորդվում է, որ «Յուվենտուսը» բոսնիացի ֆուտբոլիստին գնահատում է 60 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» հնարավոր է ֆուտբոլիստների փոխանակում անի՝ ի դեպս կիսապաշտպան Արթուրի: